ՀԱՊԿ երկրները կազմակերպության պատասխանատվության գոտում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով համաճարակաբանական իրադրության կտրուկ վատթարացման դեպքում հավաքական արձագանքման համատեղ միջոցառումներ են մշակում: Այս մասին, ինչպես հաղորդում է ԲԵԼՏԱ-ն, հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը:
Հարցը քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ այսօր կայացած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հեռախոսային բանակցությունների ընթացքում:
Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում կազմակերպության անդամ պետությունում համաճարակաբանական իրադրության և կորոնավիրուսի տարածմանը հակազդելու համար կիրառվող միջոցառումների և հետևանքների նվազեցման վերաբերյալ: «Զրուցակիցները պայմանավորվել են խորհրդակցությունները շարունակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում համաճարակաբանական իրադրության կտրուկ վատթարացման դեպքում հավաքական արձագանքման միջոցառումներ մշակելու համար»,- նշել է մամուլի քարտուղարը:
Արձանագրվել է, որ ՀԱՊԿ երկրներում իրադրությունը վերահսկելի է: