Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակով բնությունը պատասխան հարված է հասցրել մարդկանց՝ էկոլոգիական ճգնաժամն արհամարհելու համար:
The Tablet and Commonwealth ամսագրերում տպագրված հարզացրույցում Ֆրանցիսկոս պապն ասել է, որ աշխարհը պետք է արտադրության և սպառման տեմպերը դանդաղեցնի և սկսի մտածել բնության մասին ու հասկանա նրան, փոխանցում է edition.cnn.com կայքը։
«Մենք մասնավոր ողբերգություններին չէինք արձագանքում։ Ո՞վ է հիմա խոսում Ավստրալիայի հրդեհների մասին, կամ ո՞վ է հիշում, որ 18 ամիս առաջ սառույցների հալման պատճառով նավակով հնարավոր էր Հյուսիսային բևեռ հասնել։ Ո՞վ է հիմա խոսում ջրհեղեղների մասին»,-նշել է Պապը:
«Չգիտեմ, սա բնության վրեժն էր, թե ոչ, սակայն, անկասկած, սա պատասխան ռեակցիան է»,- հայտարարել է Հռոմի պապը։