Ստամբուլից Հայաստան են վերադառնում շուրջ 100 հայ՝ 4 ավտոբուսով, նրանք արդեն ճանապարհին են։ NEWS.am-ի հետ զրույցում Հայաստան վերադարձող հայերից Նաիրա Հարությունյանն ասել է, որ իրենց վերադառնալու ֆինանսական հարցերը լուծել է ՀՀ կառավարությունը։
«Ես 6 տարի աշխատել եմ Ստամբուլում։ Գրանցված աշխատող չէի և երբ փակվեց աշխատանքիս վայրը՝ ինձ աշխատավարձ չտվեցին։ 27 օր մնացի տանը ու որոշեցի դիմել ՀՀ ԱԳՆ-ին։ Մեզ տրամադրեցին այստեղից կամավորների կոնտակտներ, նրանք էլ մեզ օգնեցին, որ հավաքվենք հայերով ու վերադառնանք»,- պատմել է նա։