Ապրիլի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Պոլսո Հայոց պատրիարք արք. Սահակ Մաշալյանին: Այս մասին տեղեկանում ենք Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից:
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը հետաքրքրվել է Մաշալյանի որպիսությամբ և շնորհակալություն հայտնել անապահովների հիմնադրամին հայ համայնքի կողմից գումարային աջակցության համար։
Էրդողանը հայտնել է, որ հեշտացրել է ՀՀ քաղաքացիների վերադարձի գործընթացը հայրենիք, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստանին օգնել դեղորայքի հարցում։