Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան Եմենում 14-օրյա հրադադար է հայտարարել՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետ, հայտնում է Deutsche Welle-ն՝ կոալիցիայի բարձրաստիճան ներկայացուցչին հղումով:
Ապստամբ հութիները դեռևս հրապարակավ չեն արձագանքել կոալիցիայի այս նախաձեռնությանը:
Ավելի վաղ Եմենում հակամարտության բոլոր կողմերն աջակցություն էին հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի կոչին դադարեցլեու կրակը՝ քաղաքացիական բնակչությանը COVID-19 համավարակից պաշտպանելու համար: