Կորոնավիրուսից մահացության ցուցանիշով ԱՄՆ-ը հայտնվել է երկրորդ հորիզոնականում. РИА Новости

11:31     9 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի զոհերի թվով ԱՄՆ-ը հայտնվել է երկրորդ տեղում, հայտնում է РИА Новости-ն:

Ջոն Հոփկինսի համալսարանի ներկայացրած վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի հետևանքով ԱՄՆ-ում մահացել է 14 817 մարդ, Իսպանիայում 14 792-ը: Կորոնավիրուսից զոհերի ամենամեծ թիվն արձանագրվել է Իտալիայում՝ 17 669 մարդ:

Ըստ համալսարանի տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 88 538 մարդ:


© armedia.am