Հայաստանում ապրիլի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 921 է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Արձանագրվել է մահվան 1 նոր դեպք, ընդհանուր թիվը 10 է: Բացասական թեստերի թիվը 4902 է, բուժվածներինը՝ 138, փաստացի բուժում է ստանում 773 հոգի։