Ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսից մահվան նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին ֆեյսբոքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Ապրիլի 9-ի դրությամբ ունենք նաև մահվան նոր դեպք: 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա ,ծերունական սկլերոզ»,- գրել է նա։