Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում մայիսի 10-ին սպասվող նախագահական ընտրություները փոստի միջոցով անցկացնելու գաղափարը համարում է հնարավոր լուծումներից մեկը, հայտնում է ТАСС-ը:
«Ընտրությունները պետք է կայանան մայիսի 10-ին», - նշել է նա՝ ընդծելով, որ այդ որոշումը կայացրել է Սեյմի խոսնակը Սահմանադրության համաձայն: Դուդայի խոսքով, «առաջին տեղում քաղաքացիների կյանքն ու առողջությունն են, բայց կարևոր է նաև սահմանադրական կարգը, իշխանությունների շարունակակությունը, որն ապահովվում է ժողովրդավարական ընտրությունների միջոցով»:
Ընտրությունների անվտանգ անցկացման համար միակ ճանապարհը նախագահը համարում է փոստային քվեարկությունը: «Եթե ընտրություններն անցկացվեն փոստի միջոցով՝ պահպանելով օրենքի բոլոր դրույթները, ապա ես կողմ եմ: Բայց դրանք պետք է անցկացվեն այնպես, որ քաղաքացիների անվտանգությունը երաշխավորված լինի», - ընդգծել է Դուդան: