ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է պարենային ապրանքների շուկայում ամենօրյա մշտադիտարկումները՝ ներկայացնելով արձանագրված գնային դինամիկան: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, շարունակվել է կարագի, բուսական յուղի, խնձորի՝ վերջին օրերին նկատվող գների նվազման միտումը: Մարտի կեսերից արձանագրված աճի տենդենցից հետո գնային փոքր նվազում է նկատվել նաև ալյուրի գծով, հացի գնի մեջ փոփոխություն տեղի չի ունեցել: Տավարի, ոչխարի մսի և ձկան գները չեն փոխվել: Խոզի միսը մարտ ամսին էժանացել է շուրջ 700 դրամով, ներկայում գինը կայուն է: Մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում: