Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Instagram-ում հայտնել է, որ իր որդին հիվանդ է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երբ այս ամենը նոր էր սկսվում, իմ Դանիլոն ասաց, որ հանձնվելը տարբերակ չէ: Իմ առաջին երեխան վարակվել է կորոնավիրուսով, կլինիկական պատկերն այնպիսին է, որ նա տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց: Որդիս, դու կհաղթահարես դա: Հայրդ և բոլորը սիրում են քեզ»,- գրել է Վուչիչն իր պաշտոնական էջում և լուսանկար է հրապարակել որդու հետ:
Սերբիայում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 65-ի, վարակվել է 2 666 մարդ: