Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը բացահայտել է, թե 2019 թվականին ինչ է նվիրել նախագահ Դոնալդ Թրամփն իր գործընկերներին:
Գերատեսչության տվյալներով՝ Ճապոնիայի կայսրին Թրամփը նվիրել է ալտ և 3766 դոլարանոց շրջանակով կոմպոզիտոր Աարոն Կոպլենդի լուսանկարը: Եղիսաբեթ II-ին նա նվիրել է բրոշ 3750 դոլար արժողությամբ:
Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը Թրամփից ստացել է թեյի սպասք 2629 դոլար արժողությամբ, իսկ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը՝ սահմանափակ տպաքանակով թողարկված «Լյուիսի և Քլարքի արշավը»՝ 2500 դոլարով:
Կրիկետի անվանական խաղաձող և ԱՄՆ նախկին նախագահ Էյզենհաուերի լուսանկարը (1650 դոլար) Թրամփից նվեր է ստացել Պակիստանի վարչապետ Իմրան Խանը, իսկ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ «Միլիոն դոլարանոց փոքրիկը» ֆիլմից բռնցքամարտի ձեռնոցները ռեժիսոր ՔԼինտ Իստվուդի ստորագրությամբ: