ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ։ Այս մասին Մնացականյանը հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում։
«Իմ լավ գործընկեր Լինաս Լինկյավիչուսի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում մտքեր փոխանակեցինք նոր տիպի կորանավիրուսի դեմ պայքարում ազգային մակարդակով իրականացվող քայլերի շուրջ։ Լիտվան արդյունավետ և տպավորիչ միջոցառումներ է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Անդրադարձանք մեր ընդարձակ և ամուր օրակարգին և համագործակցությանը բոլոր ձևաչափերում։ Լիտվայի կառավարության և ժողովրդի հետ բարեկամությունը բարձր է գնահատվում Հայաստանում»,- գրել է ԱԳ նախարարը։