Թուրքական մամուլն անտարբեր չի մնացել ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ժամանած մարդասիրական օգնության տուփերի վրայի հայտնի գրության նկատմամբ։
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ Չինաստանի կողմից Արարատ լեռան հիշատակումը որպես Հայաստանի խորհրդանիշ հունից հանել է թուրք լրագրողներին։
Նրանք այս գրությունը սկանդալային են որակել և նշել, որ Թուրքիայում այս երևույթը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։