Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 10-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է, արձանագրվել է մահվան 11 դեպք: Թեստերից 4902-ը բացասական արդյունք է տվել:
Այս պահին բուժվում է 777 անձ: Ապաքինվել է 149 անձ: