1 հոգի էլ այսօր առավոտյան մահացավ, դա դեռ չենք հայտնել, ընդհանուր 12 մահ ունենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10–ին, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխանցում է News.am-ը։
«81 տարեկան քաղաքացի էր՝ ծանր հիվանդությւոններով, դա արդեն վաղվա թվերի մեջ կերևա։ Մեր խնդիրն է մահերի թիվը ցածր պահելով գնալ առաջ։ Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է և 100 տոկոս մարում է, որովհետև առաջ եթե մենք ունենում էի 50 դեպք , բայց 1 աղբյուրից, օրինակ մի մեծ արտադրամասի 50 աշխատող, հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրներից։ Վիրուսի վերահսկողությունը դուրս է եկել վերահսկողությունից, մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել և անել նույն գործողություները, որ արել ենք մինչև հիմա,՝ տեստավորել հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել և առողջացած դուրս թողնել և այդ գործողությունը պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք, երբ որ կլինենք ուժասպառ՝ ազգովի, երկրով մեկ, այդ ժամանակ որոշ գործողություններ արանքից կհաննեք, միայն տեստավորումն ու բուժումը կթողնենք»,– ասաց նախարարը։