Microsoft ամերիկյան կորպորացիան 20 մլն դոլար կհատակցնի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար, հաղորդում է RG.ru-ն:
Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ միջոցները կտրամադրվեն առողջապահության ոլորտում արհեստական ինտելեկտի կիրառման հարցով ընկերության ծրագրի շրջանակում: Բացի այդ, ընկերությունը մտադիր է ֆինանսավորել վիրուսի մասին հավաստի տեղեկությունների տարածման ծրագրերը:
«Դա կօգնի մեղմել համավարակի բացասական էֆեկտը»,- ասել է ընկերության ստորաբաժանման գիտական աշխատանքի ղեկավար Էրիկ Խորվիցը: