Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփի միջև։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նախագահները մտքեր են փոխանակել գլոբալ նավթային շուկայում առկա իրավիճակի, նավթի գների կայունացմանն ուղղված քայլերի մասին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ռուս-ամերիկյան բանակցություններն այս հարցով։
Քննարկվել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը։
Շոշափվել են նաև երկկողմ հարաբերությունների այլ հարցեր, այդ թվում՝ համագործակցությունը տիեզերքում։
Մինչ այդ տեղի է ունեցել նաև ԱՄՆ, ՌԴ նախագահների և Սաուդյան Արաբիայի թագավորի եռակողմ հեռախոսազրույցը։