Երկար ասելով՝ նկատի ունեմ առնվազն մեկ-երկու տարի: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե որքան ժամանակ նկատի ունի, երբ ասում է նախկին կյանքին վերադարձը շուտ չպետք է լինի:
«Ես ուզում եմ, որ բոլորս ֆիքսենք՝ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, և մենք բոլորս դա պետք է ընդունենք ներքուստ: Նույնիսկ, եթե արտակարգ դրության ռեժիմը հանվի, դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է վերադառնա նախկին ռիթմին՝ սկսած սոցիալական տարածության պահպանումից, վերջացրած մեր վարքագծով՝ ձեռքերը լվանալ և այլն: Կոչ եմ անում թվերով միայն իրավիճակը չպայմանավորել, մենք չպետք է թույլ տանք, որ մեր հիվանդանոցները տեղ չունենան ծանր հիվանդներին ընդունելու համար»,- ասել է Թորոսյանը: