ՕՊԵԿ+ի երկրները համաձայնեցրել են նավթային գործարքը

11:00     13 ապրիլի, 2020

ՕՊԵԿ+-ի երկրները նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին գործարքի շրջանակներում 2020 թվականի երկրորդ կիսամյակում կկրճատեն նավթի արդյունահանումն օրական 7.7 մլն բարելով, իսկ 2021 թվականից՝ օրական 5.8 մլն բարելով: Այս մասին ասվում է ապրիլի 12-ին կայացած ՕՊԵԿ+-ի նախարարների արտահերթ նիստի արդյունքում ընդունված հռչակագրում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՕՊԵԿ+-ը մայիս-հունիս ամիսներին նավթի արդյունահանումը կկրճատի օրական 9.7 մլն բարելով:

Նաթվի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ պայմանավորվածությունը երկարաձգելու անհրաժեշտությունը կողմերը կանդրադառնան 2021 թվականի դեկտեմբերին:


© armedia.am