Էկվադորի ղեկավարության և պաշտոնատար անձանց աշխատավարձը կկրճատվի` երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի ֆոնին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Էկվադորի նախագահ Լենին Մորենոյին:
«Ես որոշեցի 50 տոկոսով իջեցնել նախագահի, փոխնախագահի, նախարարների և փոխնախարարերի ամսական աշխատավարձը: Դա կանեն նաև բոլոր պաշտոնատար անձինք և խորհրդարանականները»,- գրել է նա Twitter- ում:
Երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 7466 դեպք, մահացել է 333 մարդ: