Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ Տոկիո-2020-ի խաղերի հետաձգման պատճառով կազմակերպությունը մի քանի հարյուր միլիոն դոլարի կորուստ է կրել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Պետք չէ մեզ մեղադրել այն բանի համար, որ մենք բավականին ուշ որոշում ընդունեցինք հետաձգել Օլիմպիական խաղերը: Նման որոշումներ ընդունելուց առաջ պետք է մանրամասն քննարկել ամեն ինչ:
Օլիպիական խաղերի հետաձգումը մեզ մի քանի հարյուր միլիոն դոլարից է զրկել, չնայած կորուստների իրական չափը դեռ հայտնի չէ»,- Թոմաս Բախի խոսքը փոխանցում է ՄՕԿ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք՝ մարտի 24-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020-ի խաղերը 1 տարով հետաձգելու մասին: Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: