Բանգլադեշի իշխանությունները իրականացրել են երկրի առաջին նախագահ շեյխ Մուջիբուր Ռահմանին սպանողներից մեկի` բանակի նախկին սպա Աբդուլ Մաջեդի մահապատժի որոշումը: Այս մասին տեղեկացնում է Bangladesh Sangbad Sangstha-ն՝ հղում անելով երկրի արդարադատության նախարարին:
Մահապատիժը իրականացվել է Դաքքայի կենտրոնական բանտում:
Նախագահ Ռահմանը սպանվել է 1975թ. օգոստոսի 15-ին, Դաքքայի իր կեցավայրում կնոջ, երեք որդիների և ընտանիքի այլ մտերիմների հետ միասին (20 հոգի): Ողջ են մնացել միայն նախագահի երկու դուստրերը, որոնք այդ ժամանակ արտասահմանում էին:
«Դատապարտյալին կախել են կիրակի, ժամը 00:01-ին»,-տեղեկացրել է բանտերի գլխավոր քննիչ, բրիգադի դեներալ Մուստաֆա Քեմալ Փաշան: