«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է, որ այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրությւոն պահպանելու համար, շարունակլում են պահպանվել, կառավարությունն իրավունք ունի երկարաձգել արտակաչգ դրության ժամկետը»,-գործադիրի արտահերթ նիստում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հարցը զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց որոշման իրավաչափությունը, հաղորդում է Panorama.am-ը։
Նա ընդգծեց, որ իրավական առումով որևէ խնդիր չկա։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ապրիլի 14-ի ժամը 17։00-ին ավարտվող արտակարգ դրությունը երկարաձգել մինչև մայիսի 14-ը ժամը 17։00-ն։
Բադասյանը մանրամասնեց, առաջարկում են ուժը կորցրած ճանաչել նախորդ որոշման 7-րդ գլուխը, որը վերաբերում է զանգվածային լրատվամիջոցների սահմանափակումներին՝ համաճարակի վերաբերյալ տեղեկություններ տարածելիս։
«Եթե հետագայում մոնիտորինգը ցույց կտա, որ ֆեյքային նորությունները լայն տարածում կստանան, մենք կառավարության որոշմամբ կարող ենք վերադառնալ ու կիրառել նույն սահմանափակումները»,-ասաց նա։