ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է «Մնա տանը» թեմայով տեսանյութերի մրցույց

15:03     13 ապրիլի, 2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 5֊12֊րդ դասարանի դպրոցականների շրջանում հայտարարում է «Մնա տանը» թեմայով տեսանյութերի մրցույթ, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների: Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև ապրիլի 23-ը, [email protected] էլ․ փոստին:

Տեսանյութի տևողություն՝ մինչև 5 րոպե Լեզու՝ հայերեն։

Տեսանյութը պետք է լինի հետաքրքիր և օգտակար։ Լավագույն տեսանյութերը կտեղադրվեն ԿԳՄՍՆ կայքում և Ֆեյսբուքյան էջում: Մրցութային հանձնաժողովում ներկայացված են ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ և տեղեկատվության անվտանգության մասնագետներ:


© armedia.am