Ապրիլի 14-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, որը կանցկացվի վիդեոկոնֆերանսի ձևաչափով: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հիմնական ուշադրությունը կդարձվի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական կայունության պահպանման ուղղությամբ համատեղ քայլերի քննարկմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպումից հետո նախատեսվում է ընդունել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամների համատեղ հայտարարությունը: