Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է, որ իր երկրում կորոնավիրուսից ոչ ոք չի մահանա:
«Թող նույնիսկ չանհանգստանան: Մեր երկրում կորոնավիրուսից ոչ ոք չի մահանա: Ես հրապարակայնորեն դա խոստանում եմ: Դա իմ խոր համոզմունքն է՝ ելնելով անցյալ տարիների վերլուծությունից»,- ասել է նա:
Նա նշել է, որ բելառուս բժիշկներն ունեն անհրաժեշտ դեղամիջոցները:
Բելառուսի նախագահը նաև հայտարարել է, որ մահվան դեպքերից ոչ մեկի պարագայում կորոնավիրուսը պատճառը չի եղել, պատճառը հարակից քրոնիկ հիվանդություններն են:
Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների, Բելառուսում կորոնավիրուսից 29 հոգի մահացել է: