ԱՄՆ Սենատի հսկողական կոմիտեն կորոնավիրուսի համավարակի առաջացման, ինչպես նաև դրան արձագանքելու համակողմանի քննություն է սկսում: Այս մասին հայտարարել է Սենատի ազգային անվտանգության և կառավարության գործերով կոմիտեի նախագահ Ռոն Ջոնսոնը, հայտնում է Politico-ն:
Սենատորի խոսքով՝ իր ղեկավարած կոմիտեն պատրաստվում է այս գործով «ամբողջական» հսկողություն իրականացնել:
Նա թվարկել է հետաքննության մի քանի տարրեր՝ ինչո՞ւ ազգային պաշարներն ավելի լավ նախապատրաստված չէին, ինչո՞ւ են բժշկական բաղադրիչներն ու բժշկական սարքավորումները արտադրվում արտասահմանում, կորոնավիրուսի նկատմամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության արձագանքը և կորոնավիրուսն ինչպե՞ս է տարածվել:
Ի դեպ, Ջոնսոնը և Սենատում մեծամասնություն կազմող մյուս հանրապետականները հիմնականում կենտրոնացած են Չինաստանի և ԱՀԿ-ի վրա:
«Այս ամենը որտեղի՞ց սկսվեց: Արդյոք սա կենդանո՞ւց է մարդուն փոխանցվել: Արդյոք սա տարածվել է Չինաստանում լաբորատորիայի՞ց: Հնարավոր է՝ սա տեղի է ունեցել լավագույն մտադրություններով՝ տարբեր բուժումներ, ընդհանրապես կորոնավիրուսի տարբեր թերապիաներ մշակելու նպատակով»,- հայտարարել է Ջոնսոնը:
Նրա խոսքով՝ Սենատը նաև պետք է իմանա, թե ինչ դերակատարում կարող էր ունենալ ԱՀԿ-ն տեղի ունեցողը թաքցնելու փորձերում: