Ժամը 14:00-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում անցկացվող նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրողների 28.4 տոկոսը: Այդ մասին հայտնում է Արցախի ԿԸՀ-ն:
«Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 14.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 29443 ընտրող (ընտրողների 28,4 տոկոսը)»,- ասված է հայտարարության մեջ: