Արցախի Հանրապետությունում ժամը 20:00-ին ավարտվեցին Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները: Փակվեցին 281 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ Երևան 1 տեղամասը՝ ՀՀ-ում: Քվեարկությունն ավարտված է, փոխանցում է News.am-ը:
Հիշեցնենք, որ այսօր անցկացվում են Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները:
Հիշեցնենք, որ ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ընտրության մասնակիցների քվեների 49,26 տոկոսը, և ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 տոկոս), և անցել 2-րդ փուլ։