Ռուսաստանը չի պատրաստվում խնդրել Եվրամիությանը կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում հանել 2014 թվականին սահմանված պատժամիջոցները: Այս մասին լրագրողների հետ առցանց ձևաչափով հարցազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Եթե ԵՄ-ն հասկանա, որ պատժամիջոցների մեթոդն իրեն սպառել է և հրաժարվի դրանցից, մենք, իհարկե, պատրաստ կլինենք փոխադարձ պատասխանել: Բայց չենք պատրաստվում խնդրել հանել պատժամիջոցները», - ընդգծել է Լավրովը՝ պատասխանելով համապատասխան հարցին: