Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 44,9%-ը։ «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Գայանե Առուշանյանը։
«Ապրիլի 14-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է 47 հազար 50 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 44,9%-ը»,– ասել է Առուշանյանը։
Գայանե Առուշանյանը նշել է, որ 50%-ից ցածր մասնակցության ցուցանիշը ընտրությունների արդյունքի վրա ազդեցություն ունենալ չի կարող, և Արցախի նախագահ կընտրվի այն թեկնածուն, որը հավաքել է առավելագույն «կողմ» ձայներ։