Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունը երկրի թանգարաններում և հնավայրերում վիրտուալ էքսկուրսիայի շարք է սկսել: Այս մասին հաղորդում է «The Star»-ը:
Տեսանյութերը, որոնց միջոցով հեռուստադիտողները «շրջում են» թանգարաններում, հրապարակված են նախարարության պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերի էջերում: