ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը, հայտնում է ТАСС-ը:
Գուտերիշի խոսքով՝ այժմ ԱՀԿ-ին հատկացվող միջոցները կրճատելու ժամանակը չէ, քանի որ այն պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ ամբողջ աշխարհում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ համավարակից անհրաժեշտ է «դասեր քաղել», սակայն «դրա ժամանակը դեռ չի եկել»:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը: