Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 44 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 15-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1111 է, արձանագրվել է մահվան 17 դեպք: Թեստերից 9095-ը բացասական արդյունք է տվել:
Այս պահին բուժվում է 797 անձ: Ապաքինվել է 297 անձ: