«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից մահացել է 66-ամյա տղամարդ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, հայտնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Տղամարդն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել»,- նշել է Նիկողոսյանը՝ հավելեով, որ այս պահին ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 44 նոր դեպք և 32 առողջացածներ:
Հայաստանում ապրիլի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1111 է: