Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Չժաո Լիցզյանը ապրիլի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացրել է Ղարաբաղյան կարգավորման հարցում Չինաստանի դիրքորոշումը՝ ի պատասխան Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը մեկնաբանելու լրագրողի խնդրանքի:
«Լեռնային Ղարաբաղի հարցում Չինաստանի դիրքորոշումը պարզ է և հաստատուն։ Մենք հույս ունենք, որ համապատասխան կողմերը վեճերը կլուծեն քաղաքական երկխոսության միջոցով և կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ Չինաստանը շարունակելու է նպաստել տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը»,- ասել է Լիցզյանը՝ ի պատասխան ի հետ