Արարատ Միրզոյանը շնորհավորել է եզդի ժողովրդի Նոր տարին՝ Մալաքե Թաուսի տոնը
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է եզդի ժողովրդի Նոր տարին՝ Մալաքե Թաուսի տոնը:
«Սիրելի՛ եզդի եղբայրներ և քույրեր,
Շնորհավորում եմ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Թող Նոր տարին եզդի ժողովրդի կյանքում նշանավորվի որպես առողջ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ տարի:
Համոզված եմ, որ եղբայրական եզդի ժողովուրդն իր ավանդն է ունենալու այսօր մեր բոլորի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու հարցում, ինչպես դա մշտապես արել է հայ ժողովրդի համար բախտորոշ տարբեր փուլերում»,- ասել է ԱԺ նախագահը: