Պետությունն ու եկեղեցին անջատ են ու պետք է չխառնվեն իրար գործերին, լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխանցում է Aysor.am-ը:
«Միևնույն ժամանակ, վեհափառը ևս ՀՀ քաղաքացի է և ունի այն իրավունքները, որոնք՝ ՀՀ մնացած քաղաքացիները», - ասաց նա։
Միրզոյանը խնդրեց հնարավորության դեպքում իրեն վեհափառի հայտարարությունների մասին հարցեր չուղղել՝ ընդգծելով․
«Անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ բան ասելու, որովհետև ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններին և այս պահին դա մեր ազգի, պետության համար օգուտ չի լինի։ Ասելիք, իհարկե կա, վերաբերմունք, իհարկե կա, բայց այս պահին չեմ ուզում ասել, անկեղծ և ուղիղ ասում եմ»։
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ կոռեկտ չի համարում կաթողիկոսի հայտարարությունը: