Դանիան շարունակում է թուլացնել կարանտինի ռեժիմը:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ Դանիայի իշխանությունները հայտարարել են, որ ապրիլի 20-ից երկրում կբացվեն վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, ավտոդպրոցները և ևս մի քանի փոքր ընկերություններ:
Դանիայում 11 տարեկանից ցածր երեխաների համար դպրոցներում պարապմունքներն արդեն իսկ սկսվել են: Շաբաթվա սկզբին բացվել են որոշ խանութներ:
Ռեստորանները, բարերը և մարզադահլիճներն առայժմ կմնան փակ: Երկրի սահմանները ևս փակ են:
Վարակի բռնկումից ի վեր Դանիայում 7 հազարից ավելի վարակվածության դեպք է գրանցվել, 321 մարդ մահացել է: