Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով աշխատանքը շարունակվում է՝ չնայած կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է News.am-ը:
Զախարովան նշել է, որ վերջին շրջանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է անցկացրել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Մշտական շփումներին աջակցում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրիշը:
Ուշադրության կենտրոնում է կորոնավիրուսի թեման և դրա ազդեցությունը բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մի շարք հարցեր: