Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը քննարկել են կորոնավիրուսի համավարակի տարածման հետ կապված իրավիճակը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը միմյանց տեղեկացրել են Ռուսաստանում և Ֆրանսիայում ձեռնարկվող միջոցառումների մասին՝ ուղղված նաև սոցիալ-տնտեսական բացասական հետևանքների նվազեցմանը: Մակրոնը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի քաղաքացիների հայրենիք վերադարձին աջակցության և Ռուսաստանի տարածքով Ֆրանսիա բժշկական միջոցների ու սարքավորումների փոխադրման պայմաններ ապահովելու համար:
Քննարկվել է նաև ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրների առաջնորդների հանդիպման կազմակերպման հնարավորությունը տեսահամաժողովի ձևաչափով: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային օրակարգի մի քանի այլ հարցերի, ներառյալ ներուկրաինական հակամարտության կարգավորումը: