Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում հրաձգության զոհ է դարձել առնվազն 16 մարդ՝ չհաշված հրաձիգը: Զոհերի թվում է իրավապահ մարմինների մեկ աշխատակցուհի, հայտնում է CBC-ը։
Ոստիկանությունը միջադեպը չի դիտարկում որպես ահաբեկչություն։
51-ամյա տղամարդը շաբաթ երեկոյան մարդկանց վրա կրակ է բացել Պորտապիկ քաղաքում և մի քանի այլ բնակավայրերում: Ոստիկանությունը հետապնդել է հանցագործին մոտ 12 ժամ: