Կորոնավիրուսի համավարակն աննախադեպ հարված է հասցրել Չինաստանի տնտեսական զարգացմանը, սակայն կառավարությունը վստահ է, որ կարող է հաղթահարել առաջացած դժվարությունները: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտարարել է ՉԺՀ Բարեփոխումների և զարգացման հարցերով կոմիտեի տնտեսական բաժնի ղեկավար Յան Պենչենը:
Չինաստանի ՀՆԱ-ն 2020 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ընկել է 6.8 տոկոսով: Երկրի տնտեսությունը 1992 թվականից ի վեր առաջին անգամ նվազում է արձանագրել:
«Առաջին եռմասյակը ծայրահեղ անսովոր էր: Նոր կորոնավիրուսի համաճարակը ամենասուր ճգնաժամն է Երկրորդ աշխարհամարտից ի վեր: Մակրոտնտեսական բոլոր գլխավոր ցուցանիշներն էականորեն նվազել են»,- ասել է նա՝ հավելելով, որ պետք է հաշվի առնել, որ համավարակի հանկարծակի բռնկումը խախտել է բնականոն տնտեսական ակտիվությունը, գրեթե դադարեցվել են միջազգային առևտրա-տնտեսական կապերը: