Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան լուրջ վտանգ է տեսնում մայիսի 10-ին սպասվող հերթական նախագահական ընտրությունները հետաձգելու հարցում:
«Նրանք, ովքեր ասում են, թե ընտրությունները վտանգավոր են լեհերի համար, պետք է հասկանան, որ դրանց բացակայությունն է վտանգավոր: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ են լինելու նոր նորմեր, նոր որոշումներ, որոնք չեն կարողանալու ուժի մեջ մտնել»,-նշել է Դուդան:
Նրա խոսքով՝ ընտրությունները միայն ժողովրդավարության տոն չեն, այլ առաջին հերթին պարտականություն պետության գործառույթների արդյունավետ իրականացման համար:
«Եթե մենք նախագահ չընտրենք, ապա երկիրը կհայտնվի քաոսում»,- ասել է նա: