Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի ունենա մայիսի 21-ին, Aysor.am-ին ասաց Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։
«Մայիսի 21-ին տեղի կունենա նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը։ Եվ այդ օրը՝ ԱԺ հատուկ նիստի ընթացքում, տեղի կունենա Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը», - ասաց նա։