Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիին գործարք է առաջարկել: Այս մասին ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Սաակաշվիլին հայտնել է «Мтавари архи» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
Եթե վրացական իշխանություններն իրեն ժամանակավոր պաշտոնական կարգավիճակ շնորհեն՝ որպես պետության ղեկավարության ներկայացուցչի, և հետաձգեն իր դեմ դատական գործի քննությունը մինչև աշուն, ապա նա արտասահմանյան գործընկերներից մոտ 5,5 միլիարդ դոլար կբերի երկիր: Սա, Վրաստանի նախկին նախագահի խոսքով, կնպաստի կորոնավիրուսի հետևանքով տուժած տնտեսության վերականգնմանը:
Սաակաշվիլին նաև վստահեցրել է, որ պատրաստ է աջակցության համար դիմել բոլոր եվրոպական մայրաքաղաքներին, նա ճանաչում է շատ մարդկանց միջազգային ֆինանսական կազմակերպություններում և գրեթե բոլոր ժամանակակից քաղաքական առաջնորդներին: