ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ժամանակավորապես դադարեցնել միգրացիան դեպի ԱՄՆ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Անտեսանելի թշնամու հարձակման ֆոնին, ինչպես նաև մեր քաղաքացիների աշխատանքային տեղերը պահպանելու նպատակով, ես կստորագրեմ հրամանագիր դեպի ԱՄՆ միգրացիան ժամանակավոր դադարեցնելու մասին»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն այսօրվա դրությամբ 792 913 է, մահացել է 42 518 մարդ: