Ազգային ժողովը ապրիլի 22-ին արտահերթ նիստ կգումարի:
ԱԺ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հիմք ընդունելով 2020 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների 2020 թվականի ապրիլի 20-ի Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
Համաձայնություն տալ Ազգային ժողովի պատգամավորների սահմանած օրակարգով և ժամկետում՝ 2020 թվականի ապրիլի 22-ին, ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն»:
Արտահերթ նիստը գումարվում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի նախաձեռնությամբ։ Նա ներկայացրել է հարկային պարտավորությունների համար նախատեսված տույժ-տուգանքները նվազեցնելու մասին օրինագիծ: