Ի նշան կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության նախօրեին Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի պետական դրոշի գույներով, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
«Այս պայքարում մենք կանգնած ենք ձեր կողքին: Համավարակը միասին կհաղթահարենք: Սա Վրաստանի ուղերձն է հայ ժողովրդին»,- նշում է Թբիլիսիի քաղաքապետարանը:
Մայրաքաղաքի իշխանությունները Թբիլիսիի գլխավոր տեսարժան վայրերից մեկը լուսավորում են՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում տարբեր երկրների աջակցություն ցույց տալու համար: Թբիլիսիի հեռուստաաշտարակն արդեն լուսավորվել է Իտալիայի, Իսպանիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Գերմանիայի եւ Ադրբեջանի դրոշների գույներով: